ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ

PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը (օգոստոսի 1-27-ի դրությամբ) մնացել է անփոփոխ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 2.0% և 21.1% հավելաճ:

2010թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 366.71 դրամ, ինչը 1.6%-ով ցածր է 2009թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշից (372.76 դրամ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---