Չինաստանն արդեն ստացել է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը մասնակցելու հրավերը21 սեպտեմբերի 2010 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած և հետաքրքրիր է որակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն իր պաշտոնական այցի ծրագիրն այսօր «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, վարչապետը տեղեկացրել է, որ միաժամանակ ներկայացվել են նոր ծրագրեր, մասնավորապես, բազալտի վերամշակման, բազալտի մանրաթելի ստացման, արևային մարտկոցների թողարկման, կիսահաղորդիչների թողարկման, այլ նախագծեր, որոնք ընդգրկում են գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության ոլորտները։ Անդրադառնալով Չինաստանի հնարավոր մասնակցությանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ առաջարկները ներկայացված են չինական գործընկերներին, և այժմ դրանք գտնվում են գործնական քննարկման փուլում։ ՀՀ վարչապետը հայկական տաղավարում մասնակցել է նաև Հայաստանի անկախությանը նվիրված` «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը, ներկայացվել է նաև «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։ ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է նաև Արգենտինայի և Անգլիայի տաղավարներ, ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |