«ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար27 սեպտեմբերի 2010 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Հայաստանը դեռ հաղթահարում է համաշխարհային ճգնաժամի հետևանքները, այնուամենայնիվ, «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ը շարունակում է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ և ապահովել աճ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը: Նրա խոսքերով, առաջին երեք եռամսյակների արդյունքով բանկի վարկային պորտֆելը մեծացել է 41 տոկոսով` կազմելով 45 մլն դոլար: «Մինչև տարեվերջ «ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար»: Հերցֆելդի խոսքերով, ժամկետանց վարկերի (30 օր ուշացումով) բաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 2 տոկոս:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |