Ներսես Երիցյան. Արտաքին շուկայի համար արտադրելը թանկ հաճույք է![]() 29 սեպտեմբերի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել որակի հսկողության համակարգի բարեփոխմանը, և արդեն 1-2 տարի հետո տեղական արտադրողները խնդիրներ չեն ունենա արտահանման հետ: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը սննդի արդյունաբերության առաջատար «Գրանդ քենդի» ընկերություն կատարած այցի ժամանակ: Նրա խոսքերով, այսօր Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում արտահանման ծավալները մեծ չեն, սակայն աճի արձանագրվող տեմպերը գերազանցում են 50-60 տոկոս ցուցանիշը: Մասնավորապես, Հայաստանն ամեն տարի ներկրում է շոկոլադ 40 մլն դոլար արժողությամբ, իսկ դա նշանակում է, որ այս շուկայում պոտենցիալը մեծ է, անհրաժեշտ է միայն ապահովել համապատասխան տեսականիով և որակով: «Կան մի քանի ոչ մեծ ընկերություններ, որոնք տեղ են գտել արտասահմանյան շուկայում և կառավարության աջակցության կարիքն ունեն»,- ասել է նա և հավելել, որ արտահանման կազմակերպումը պահանջում է հատուկ գիտելիքներ, որոնք, ցավոք սրտի, բացակայում են տեղական արտադրողների մոտ: «Արտաքին շուկայի համար արտադրելը թանկ հաճույք է»,- ասել է նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |