Ավշարի գինու գործարանն այս տարի 2500 տոննա խաղող կգնի30 սեպտեմբերի 2010 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խաղողի գնման ամենաթեժ շրջանում արդենայցելել էԱրագածոտնի մարզ, որտեղ ծանոթացել է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող «Գոլդեն Գրեյփ Արմաս» ՍՊԸ-ի կատարած աշխատանքներին, ընկերության տեխնիկական հնարավորություններին ու հետագա ներդրումային ծրագրերին, որոնցից մեկին` գինու-կոնյակի գործարանի կառուցմանը սկիզբ է դրվել այսօր: Դրանից հետո, ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նախագահը ծանոթացել է Արարատում «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ կողմից խաղողի գնման գործընթացին: Ինչպես հաղորդել է գործարանի ղեկավար Սամվել Թադևոսյանը, այս տարի ձեռնարկությունը մտադիր է 2500 տոննա խաղող գնել: «Օրական մենք մինչև 250 տոննա խաղող ենք գնում` 1 կգ-ը 120-130 դրամ գնով` կախված խաղողի մեջ շաքարի պարունակությունից: Գործարանը նախատեսված 2500-ից արդեն 1800 տոննա է գնել»,- ասել է նա: Սամվել Թադևոսյանը նշել է նաև, որ այս տարի 50%-ով կրճատվել է կոնյակի արտահանումը, սակայն, հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական դրությունը` գործարանը չի կրճատի գնման ծավալները և անգամ հակառակը` կավելացնի: Իսկ արտադրվող ապրանքի տեսականու մեծացման նպատակով 2009 թվականից «Ավշարի գինու գործարանը» ծիրան, թութ և հոն է գնում մրգային օղու արտադրության համար: Գործարանը հիմնադրվել է 1968 թվականին, իսկ սեփականաշնորհումից հետո իր գործունեությունն է սկսել որպես «Ավշարի գինու գործարան» ՓԲԸ, որտեղ այսօր աշխատում է 210 հոգի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |