2010 հունիս-սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնանկում 1 հոկտեմբերի 2010 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գրենական պիտույքների 1.2 տոկոս, կոշկեղենի 1.3 տոկոս, մշակույթի ապրանքների 1.7 տոկոս, հագուստի և գործվածքի 1.9 տոկոս, անձնապիտո ապրանքների 0.5 տոկոս, ոսկերչական ապրանքների 0.5 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 0.4 տոկոս գնաճով: Տեքստիլեղենի, խոհանոցային սպասքի, շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, գորգեղենի, կահույքի, լվացող միջոցների, դեղամիջոցների ապրանքախմբերում գրանցվել է 0.9-0.1 տոկոս գնանկում, իսկ վառելիքի, այգեգործական, գեղահարդարման ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ: 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.9 տոկոս և 1.8 տոկոս գնանկում: 2010թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 9.3 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը` 7.6 տոկոս: 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.8 տոկոս և 10.1 տոկոս գնաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |