Հայաստանը և Չինաստանը մտադիր են ուղիղ օդային հաղորդակցություն հաստատել

Հայաստանը և Չինաստանը մտադիր են ուղիղ օդային հաղորդակցություն հաստատել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց չինացի գործարարների պատվիրակությանը` Չինաստանի հաղորդակցության ծառայության փոխնախագահ Գոու Յաջինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Չինացի գործարարները հետաքրքրված են «Մասիս, Սիս և նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագրով և Հայաստան այցի ընթացում արդեն ծանոթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրին, որ իրականացված նախնական ուսումնասիրությունները կքննարկեն իրենց գործընկերների հետ, և հույս հայտնեցին, որ կոնկրետ արդյունքներով կվերադառնան Հայաստան:

Ա. Գևորգյանը ողջունեց չինացի գործարարների` Հայաստանում ներդրումային ծրագրերին մասնակցելու մտադրությունը` նշելով, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան- Չինաստան ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորություններին` երկուստեք արձանագրելով, որ դրա առկայությունը կխթանի երկու երկրների միջև փոխադարձ շփումներն ու նոր որակ կհաղորդի առևտրատնտեսական հարաբերություններին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---