ՀԵԵՀ-ն 5 մլն դոլար առաջին վարկն է տրամադրել «Արարատբանկին» 1 հոկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հարավ-արեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (ՀԵԵՀ) իր առաջին վարկն է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, հիմնադրամի 5 միլիոն ԱՄՆ դոլար հիմնական վարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ օգտագործելու է հատկապես թերի սպասարկվող հեռավոր եւ գյուղական վայրերում միկրո, փոքր եւ միջին (ՄՓՄՁ) ձեռնարկություններին վարկեր տրամադրելու նպատակով: Սա 2009թ. դեկտեմբերին Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՀԵԵՀ-ի երկրորդ ներդրումն է: Վարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրվում է Հիմնադրամի Եվրոպական Հարեւանության Հիմնադրամի շրջանակներում, որը սպասարկում է Եվրամիության Արեւելյան Համագործակցության երկրներին`Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Ինչպես նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Վարչության Նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, ՀԵԵՀ-ի հետ համագործակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից դիտարկվում է որպես միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ոլորտում նոր զարգացումների նախադրյալ: «Պատիվ ունենք աշխատել մի գործընկերոջ հետ, որը Եվրոպայում եւ նախկին խորհրդային երկրներում բանկային եւ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության նշանակալի փորձ ունի: Պատրաստ ենք ներգրավվել ցանկացած նախագծում, որը կնպաստի բանկային համակարգի զարգացմանը, փորձի հարստացմանը եւ մեր հաճախորդների պահանջների բավարարմանը: Վստահ եմ, որ ՀԵԵՀ-ի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ երկարատև»: «Հայաստանում կատարվող այս ներդրումը Եվրամիության Արեւելյան Համագործակցության երկրների հանդեպ ամուր հանձնառության դրսևորում է», ասել է ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Դոկտոր Կլաուս Գլաուբիթը: «Մեր նոր գործընկեր վարկավորող հաստատության` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ շնորհիվ Հիմնադրամը կկարողանա տարածքային առումով ընդլայնել իր գործունեությունը եւ հնարավորություն կտա բանկին հասանելի դարձնել վարկերը երկրում գտնվող մոտ 320 միկրո եւ փոքր բիզնեսներին»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |