2011 թվականին կբարձրացվեն գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը![]() 6 հոկտեմբերի 2010 - 17:34 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի պետբյուջեով նախատեսվում է բարձրացնել գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը, հոկտեմբերի 6-ին հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Գիտնականների աշխատավարձը կբարձրանա 12 տոկոսվ, որի համար բյուջեով կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, իսկ մշակույթի գործիչներինը՝ 15 տոկոսով»,-ասել է նա: Ընդ որում, նախարարը հավելել է, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա հաշվարկային համակարգով: Ներկայացնելով 2011թ. պետբյուջեն Տիգրան Դավթյանն ասել է, որ բյուջեի ծախսային մասը կազմում է 998, 6 մլրդ դրամ, ինչը 63 մլրդ դրամով ավելի է 2010թ. ցուցանիշից: Պետբյուջեի ընթացիկ տարվա ծախսերը կկազմեն 834 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 163 մլրդ դրամ: «Բյուջեի լրացուցիչ ծախսերի առյուծի բաժինը կունենա սոցիալ-մշակութային ուղղվածություն»,-ասել է նա: Ծախսերի մեծ մասը կուղղվի աղետի գոտու վերականգնմանը, դպրոցների կապիտալ շինարարությանը, առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը: Ինչպես ասել է Տիգրան Դավթյանը, կենսաթոշակների վճարման համար կհատկացվի բյուջեի 20 տոկոսը, ավելին, կառավարությունը կշարունակի փոխհատուցել խորհրդային տարիների «սառեցված» ավանդները, որի համար կհատկացվի 1,6 մլրդ դրամ: 2011թ. կավելանան նաև պաշտպանական ծախսերն ու աջակցությանը չափը ԼՂՀ-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |