Արցախը հետևողականորեն զարգացնում է գյուղատնտեսության ոլորտը 6 հոկտեմբերի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանիմոտհրավիրվել էխորհրդակցություն`նվիրված հանրապետության գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Գարի Գրիգորյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: Ինչպես նշվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել գյուղատնտեսության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները` ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տարբեր գերատեսչությունների միջև: Բակո Սահակյանընշել է, որ գյուղատնտեսության և առհասարակտնտեսության մյուս բոլորճյուղերի զարգացմանգործում անհրաժեշտ է հաշվի առնել բնության պահպանության հիմնախնդիրները՝ հատկապես հրդեհների և բնական այլ աղետների դեմ պայքարը կազմակերպելիս: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարևորել է ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը: Բակո Սահակյանըկոնկրետհանձնարարականներ էտվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ ոլորտում առկա հիմնախնդիրները և իրականացվող աշխատանքները պետք է լայնորեն լուսաբանվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից: Խորհրդակցությանը մասնակցում էինվարչապետ ԱրաՀարությունյանը, պաշտոնատար այլանձինք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |