2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դրամական փոխանցումները Հայաստան կրճատվել են 5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 942,7 մլն դոլար: Ինչպես ասվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշը կրճատվել է 5,3 տոկոսով կամ նվազել է 52,7 մլն դոլարով 2009-ին նույն ժամանակահատվածի համեմատ:

Փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից՝ 636,8 մլն դոլար, այնուհետև ԱՄՆ-ից՝ 79,9 մլն դոլար և ՄԱԷ-ից՝ 16,6 մլն դոլար: Թուրքիան այդ ցուցանիշով 9 տեղում է՝ 1595 հազար դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---