Քաղաքացիները պետք է իմանան սեփականատերերի անունները

Քաղաքացիները պետք է իմանան սեփականատերերի անունները

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, սույն փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն օրենքների փոփոխությունները կարևորել է այն հանգամանքով, որ մեր քաղաքացիներն այսուհետև կկարողանան իմանալ, թե ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը։ «Մեր պետությունը պարտավոր է համապատասխան միջավայր ապահովել, որպեսզի այդ տեղեկությունը բաց լինի բոլոր ձեռնարկությունների համար», - նշել է վարչապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---