Նոտարական և փաստաբանական գրասենյակներում նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաներ կհայտնվեն

Նոտարական և փաստաբանական գրասենյակներում նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաներ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում փոփոխություններ է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում:

Ինչպես հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հարկային մարմինների աշխատանքի բարելավման նպատակով 2011 թվականին նոր ՀԴՄ-ներ կհայտնվեն, որոնք կկիրառվեն նոտարական և փաստաբանական գրասենյակներում, առևտրի կետերում, ընդ որում, դրանք չեն կիրառվի ֆինանսա-բանկային ոլորտում: Նրա խոսքով, հաշվի առնելով բիզնեսի բեռնվածությունը` այդ մեքենաները կներդրվեն 2013-2015թթ. ընթացքում:

Գագիկ Խաչատրյանն ասել է, որ ՀԴՄ բացակայության դեպքում տուգանքը կկազմի 150 հազ. դրամ, կրկնակի խախտումը կտուգանվի 300 հազ. դրամով: Բացի դրանից, նրա խոսքով, առևտրի կետերի փակման տեսքով պատժամիջոցը կարելի է փոխարինել միջին օրական շահույթի 2%-ի գանձմամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---