Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ավտոապահովագրման ապահովագրավճարների մեծությունները

PanARMENIAN.Net - Սույն թվականի հոկտեմբերի 18-ից ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվելու են ԱՊՊԱ պայմանագրեր: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, ԱՊՊԱ պայմանագրերի վաճառըք Հայաստանում կսկսվի հոկտեմբերի 18-ին: Հայտնի են դարձել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից ընդունված և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ապահովագրավճարների մեծությունները:

Անձնական օգտագործման ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի հզորությունը չի գերազանցում 80 լ/վ, ԱՊՊԱ պայմանագրերը կարժենան 25 հազար դրամ, 81-140 լ/վ հզորությամբ մեքենաների համար՝ 32 հազար դրամ, 141-230 լ/վ՝ 41 հազար դրամ, 231 լ/վ համար՝ 46 հազար դրամ: Առավելագույն արժեքը կազմում է 42 հազար, 53 հազար, 67 հազար, 77 հազար դրամ համապատասխանաբար: Տաքսիների համար պայմանագրի նվազագույն արժեքը կկազմի 37 հազար, 46 հազար, 58 հազար, 66 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 61 հազար, 76 հազար, 97 հազար և 110 հազար դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---