«Անելիք Բանկն» առաջին անգամ կսկսի ֆինանսավորել էներգախնայողության ոլորտը![]() 18 հոկտեմբերի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՎԶԵԲ և «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 3 մլն դոլար առաջին վարկային համաձայնագիրն են ստորագրել Հայաստանում էներգախնայողության մասին: «Այդ ծրագրի առանձնահատկություններից է այն, որ այն ուղղված է էներգախնայողության համակարգի ներդրմանը, փոքր ՀԷԿ-երի արդիականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչը թույլ կտա բարձրացնել մեր ընկերությունների մրցունակությունը»,-ասել է «Անելիք բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Ըստ նրա, վարկը տրամադրվում է բանկին 5 տարի ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է հասնել 2,5 մլն դոլարի: Ընդ որում տոկոսադրույքները կախված կլինեն առկա ռիսկերից, սակայն չեն գերազանցի տարեկան 12-13 տոկոսը: Իր հերթին ՎԶԵԲ-ի ղեկավար Վալերիու Ռազլոգն ասել է, որ այդ վարկային ծրագրի շնորհիվ հայկական ընկերությունները կկարողանան նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը և ավելի մրցունակ կդառնան միջազգային շուկայում: Վարկը թույլ կտա հայկական ընկերությաններին տարեկան տնտեսել շուրջ 4 ԳՎտ/ ժամ էլեկտրաէներգիա, կրճատելով ածխաթթու գազի արտանետումները տարեկան 2200 տոննայով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |