Փորձագետ. Որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոն Հայաստանի ձևավորման առանցքային պահը նրա բրենդինգի մշակումն է

PanARMENIAN.Net - Հայաստանի` որպես տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ձևավորվելու հարցը քննարկվել է Երևանում հոկտեմբերի 17-19-ը ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովում: Ռուս փորձագետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման խոսակցություններ ընթանում են նաև Մոսկվայում:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է վերլուծել Սինգապուրի և Հոնկոնգի փորձը, որոնք իրենց տարածաշրջաններում ֆինանսական կենտրոններ են: «Ի՞նչ է արվում Ռուսաստանում և մասամբ Հայաստանում: Մենք սկզբից պաշտոնապես հայտարարում ենք, իսկ հետո մտածում ենք հետագա քայլերի մասին: Սկզբից պետք է անել` հիմք ունենալ, իսկ հետո գնալ առաջ»,- ասել է նա:

Խոսելով Հայաստանի` որպես ֆինանսական կենտրոն ձևավորվելու վրա ազդող թերությունների մասին, նա նշել է, որ Հայաստանում թույլ է պրոֆեսիոնալ ծառայությունների բազան, մասնավորապես, այն ընկերությունների համար, որոնք գալիս են այստեղ ցուցակում անցնելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---