Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2010-ի հունվար-սեպտեմբերին աճել է 7.9%-ով` կազմելով 106 048 դրամ![]() 20 հոկտեմբերի 2010 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսականաշխատավարձնավելացել է 7.9Ջ-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106048 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա օգոստոսի հետ համեմատած սեպտեմբերին աշխատավարձի մակարդակը մեծացել է 7%-ով: Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.2%-ով` կազմելով 85 184 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 9.3%-ով` կազմելով 133 382 դրամ: Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-սեպտեմբերին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 1.2%-ով` կազմելով 82 100 մարդ: Ընդ որում, օգոստոսի համեմատ սեպտեմբերին գործազուրկների թիվը կրճատվել է 0.6%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |