Վազգեն Սաֆարյան. ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կարող է կազմել 4,6 տոկոս

Վազգեն Սաֆարյան. ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կարող է կազմել 4,6 տոկոս

PanARMENIAN.Net - ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կարող է կազմել 4,6 տոկոս, ինչը բավականին լավ ցուցանիշ է անցյալ տարվա 14,4 տոկոս անկումից հետո, գտնում է Հայրենական արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Բացի այդ, ըստ նրա, հաջորդ տարի նախատեսվում է ապահովել արդյունաբերության 4,6 տոկոս աճ, ընթացիկ տարվա նախատեսված 6,6 տոկոսի դիմաց: «Եթե մենք ճիշտ ներդրումներ կատարենք արդյունաբերության մեջ և սկսենք զարգացնել ներքին կոոպերացիան՝ հիմնված ներքին հումքի վրա, ապա առավել բարձր արդյունքներ կստանանք: Սակայն, մենք դա չենք անում, ինչը մեր տնտեսական քաղաքականության թերությունն է: Ազատական տնտեսությամբ ցանկացած երկիր ճգնաժամից հետո վերակառուցում է իր տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն 1933թ. օրենք ընդունեց արդյունաբերության վերականգնման մասին: Մենք ևս նման մի բան պետք է անենք»,-գտնում է նա:

Սաֆարյանը հիշեցրել է, որ 1988թ. արդյունաբերության բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում էր 66,7 տոկոս, իսկ այսօրվա դրությամբ ընդամենը 21 տոկոս: «Հայաստանի տնտեսությունը կզարգանա միայն արդյունաբերության զարգացման հետ, ինչը թույլ կտա լուծել բոլոր սոցիալական խնդիրները»,-հավելել է նա:

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալն աճել է 2,8 տոկոսով՝ 2009թ, նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---