Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 23 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT23044116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 1,4 մլրդ դրամ 1, որից մրցակցային` 1,3 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 956,3 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2163% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4000%: Աճուրդին մասնակցել 5 դիլեր և գանձապետական պահառուն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---