Հայաստանում հաշվապահի որակավորում ունի 350 հաշվապահ30 հոկտեմբերի 2010 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել են նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 13 դիմորդ, որոնցից 10-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 19 քննություն, որոնց արդյունքներով տրամադրվել է 149 հաշվապահի որակավորման վկայական: Հայաստանի Հանրապետությունում 29.10.2010թ. դրությամբ թվով 350 հաշվապահ ունի որակավորման վկայական, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |