Հայ-իրանական սահմանին բացվել է ներկրվող ապրանքների ու կենդանիների սահմանային վերահսկողության կետ

PanARMENIAN.Net - ՀԲ-ի «Պայքար թռչնագրիպի դեմ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել սահմանային վերահսկողության կետի բացումը հայ-իրանական սահմանում՝ Մեղրի քաղաքում:

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ու Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապին:

Սահմանակետի շենքի շինարարության համար ներդրվել է 844,5 հազար դոլար: Անցակետը կապահովվի լաբորատորիաներով, հագեցած է աշխատանքային կաբինետներով, մթերքի անվտանգության վերահսկողության ծառայությամբ, ինչպես նաև պահեստային տարածքներ ունի ստուգման ենթակա ապրանքների համար: Շենքում ստեղծված պայմանները թույլ են տալիս ստուգել կենդանիների և մթերքի ցանկացած քանակ, ինչը թույլ կտա կանխել վարակված ապրանքների և կենդանիների մուտքը երկիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---