Հայաստանի գյուղատնտեսության տեխնիկական վերազինումը կխթանի կոոպերատիվների ստեղծումը 4 նոյեմբերի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հաստատել է գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։ Բացի դրանից, կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգին։ Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին և կոոպերատիվների միությանը, որոնք ակտիվորեն մասնակցել են այս փաստաթղթերի ստեղծմանը։ «Առաջին անգամ համալիր մոտեցում է ցուցաբերվում գյուղի մարդկանց կենսապայմաններին, այլ ոչ թե միայն գյուղատնտեսությանը` իբրև տնտեսության ճյուղի»,- ասել է նա: Ընդ որում, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս հայեցակարգը կխթանի կոոպերացման շարժումը, տնտեսությունների խոշորացումը: Նրա խոսքով, տեխնիկա մատակարարելիս նախապատվությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք համատեղ կշահագործեն տեխնիկան։ «Ջանք կգործադրվի, որպեսզի Հայաստան բերվեն գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխարհային անուն ունեցող ընկերություններ, որոնք նաև կսպասարկեն այդ տեխնիկան»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |