Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։

Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխային։ Նախատեսվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---