Ամերիաբանկը հայ գործարարներին կծանոթացնի նոր դասական ֆակտորինգի ծառայությանը

Ամերիաբանկը հայ գործարարներին կծանոթացնի նոր դասական ֆակտորինգի ծառայությանը

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 18-ին Երևանում կազմակերպել է դասական ֆակտորինգի ծառայության վերաբերյալ սեմինար պարապմունք` տնտեսության տարբեր ոլորտների գործարարների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, սեմինար պարապմունքի կազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել ծառայության կարևորությունն ու առավելությունները ներկայիս ֆինանսական շուկայի պայմաններում, լուսաբանել ծառայության պայմանները և առաջարկել փոխշահավետ համագործակցություն:

«Սեմինարի մասնակիցները ծանոթացան Ամերիաբանկի դասական ֆակտորինգի նոր ծրագրին, (առանց ռեգրեսի իրավունքի ֆակտորինգային ֆինանսավորում), որի ներքո Բանկը պատրաստ է ձեռք բերել իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարելով մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը. զեղչատոկոսը` սկսած տարեկան 14%-ից, ֆինանսավորումը` ՀՀ դրամով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկը հայտնեց իր պատրաստակամությունը` քննարկելու առաջարկություններ հրապարակված ցուցակը համալրելու վերաբերյալ: Մասնակիցները ներկայացնում էին գործունեության ամենատարբեր ուղղություններ` շինարարություն, բեռնափոխադրում, դեղագործություն, գովազդ և այլն: Ամերիաբանկը նախատեսել է շարունակել սեմինար պարապմունքները` կազմակերպելով դրանք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, շաբաթական երկու օր` երեքշաբթի և հինգշաբթի օրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---