2011-ի մայիսին ԱՊՀ երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին20 նոյեմբերի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ԱՊՀ անդամ-երկրների միջև գործում է համաձայնություն ազատ առևտրի գոտու մասին, բայց բանակցություններ են ընթանում այն մասին, որպեսզի երկկողմանի համաձայնությունները վերածվեն պայմանագրերի, որոնք վերաբերվելու են միասնական տնտեսական գոտուն: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ անհրաժեշտ է պարզաբանել նոր մեխանիզմները` հաշվի առնելով փոխադարձ շահերը: Դա նշանակում է, որ երկրները պետք է ապրանքների և ծառայությունների ցուցակ ունենան, որոնք նրանց համար առաջնային նշանակություն ունեն: Հատուկ ստեղծված աշխատանքային խումբը շարունակելու է աշխատանքն այս ուղղությամբ մինչև 2011-ի մայիսը: «Ենթադրվում է, որ մայիսի ընթացքում երկրները նոր պայմանագրեր կստորագրեն ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին»,- նշել է վարչապետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 |