2010թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է շաքարավազի 3.8% գնաճ![]() 30 նոյեմբերի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 5.6%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 3.8% գնաճ: Դրա հետ մեկտեղ մրգի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 3.2% գնաճ: 2010թ. նոյեմբերին Հայաստանում պարենային ապրանքի գինը 2009թ. նոյեմբերի համեմատ աճել է 13,9%-ով, հոկտեմբերի համեմատ` 3,3%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 5.3% գնաճ: Բացի դրանից, Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 16.2%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 0.3% գնաճ, իսկ հրուշակեղենի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի գնաճը կազմել է 0.1-0.3%: Այս տարվա նոյեմբերին սուրճի, թեյի կակաոյի, այլ մթերքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |