2010թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է շաքարավազի 3.8% գնաճ

2010թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է շաքարավազի 3.8% գնաճ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հաղորդում է, որ 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 5.6%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 3.8% գնաճ: Դրա հետ մեկտեղ մրգի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 3.2% գնաճ:

2010թ. նոյեմբերին Հայաստանում պարենային ապրանքի գինը 2009թ. նոյեմբերի համեմատ աճել է 13,9%-ով, հոկտեմբերի համեմատ` 3,3%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 11.1%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 5.3% գնաճ: Բացի դրանից, Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 16.2%, իսկ 2010թ. հոկտեմբերի համեմատ` 0.3% գնաճ, իսկ հրուշակեղենի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի գնաճը կազմել է 0.1-0.3%:

Այս տարվա նոյեմբերին սուրճի, թեյի կակաոյի, այլ մթերքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---