Հայաստանն ընդգրկվել է ԱՀԿ պետական գնումների Համաձայնագրում![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Ժնևում տեղի ունեցած Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների կոմիտեի նիստում միաձայն որոշում է ընդունվել ԱՀԿ Պետական Գնումների համաձայնագրին Հայաստանի անդամակցության մասին: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, Համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը կարևորվում է պետական գնումների ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության համարժեքությունը ԱՀԿ գնումների հիմնարար սկզբունքներին ապահովելու տեսանկյունից: Այս կապակցությամբ նշված, ինչպես նաև գնումների համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության կողմից մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ, որի հաստատմամբ Հայաստանի գնումների օրենսդրությունն ամբողջությամբ կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին: Համաձայնագրին անդամակցությունը Հայաստանի տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու համաձայնագրին անդամակցող շուրջ 45 երկրներում կազմակերպվող պետական գնումների գործընթացներին` վերջիններիս արտադրողների հետ հավասար իրավունքներով, ինչը խթան կհանդիսանա հայաստանյան արտադրողների համար նոր շուկաներ գտնելու և արտադրությունն ընդլայնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |