«Glass-world company» նախագծերի համար 2011 թվականին 17 մլն դոլար կծախսվի![]() 16 դեկտեմբերի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Բյուրեղավանի «Glass-world company» ապակե տարայի արտադրության ընկերություն, որտեղ ծանոթացավ նոր արտադրական հնարավորությունների հիմնադրման ծրագրերի հետ: Ընկերության սեփականատերերից Արամ Քոչարյանի խոսքով` 2011 թվականին ընկերությունը 17 մլն դոլար կներդնի նոր նախագծերի մեջ: Զարգացման եվրասիական բանկի ֆինանսավորման դեպքում «Glass-world company» ընկերությունը հաջորդ տարի նախատեսում է պիտակների, կափարիչների, ստվարաթղթե արկղերի, ինչպես նաև խմելու ջրի շշալցման նոր գործարաններ բացել: Քոչարյանը հաղորդեց, որ ներկա պահին ընկերությունը տարեկան 120 մլն միավոր ապակե տարա է արտադրում, որոնցից 67%-ն արտահանվում է այլ երկրներ: Ընկերության հաճախորդներն են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Coca-Cola», «Pepsi», «Borjomi», «Biluga», ինչպես նաև հայկական ընկերություններ` Երևանի կոնյակի-գինու-օղու «Ararat» գործարանը, «Tamara fruit», «Noy», «Artfood» և մի շարք այլ ընկերություններ: «Glass-world company» ընկերությունում ներկա պահին աշխատում է 314 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 132 հազ. դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |