ԵԶԲ-ն «Ամերիաբանկին» 30 մլն դոլար է հատկացրել փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար

ԵԶԲ-ն «Ամերիաբանկին» 30 մլն դոլար է հատկացրել փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին երևանում կայացավ «Ամերիաբանկ» ՓԲԸ և Զարգացման եվրոպական բանկի (ԵԶԲ) միջև պայմանագրի ստորագրման արարողությունը, որի համաձայն հայկական բանկը 30 մլն դոլարի չափով վարկային գիծ կստանա փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների ֆինանսավորման համար: «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից պայմանագիրը ստորագրեց բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, իսկ ԵԶԲ կողմից` վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովը: Ֆինանսավորումը տրամադրվում է ԵԶԲ` ՓՄՁ-ների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսական հաստատություններին տրամադրվող նպատակային վարկային գծերի ձևով:

«Փոքր և միջին բիզնեսը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար` ապահովելով երկրի տնտեսական կայունությունը: Նրա մասնաբաժինը ՀՆԱ-յում կազմում է մոտ 40%: Եվրասիական Զարգացման բանկի կողմից տրամադրված վարկը կօգնի երկրի ՓՄՁ-ներին լուծել կապիտալ ներդրումների համար անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորման խնդիրը»,- ասաց Մարատ Ջաուքենովը պայմանագիրը ստորագրելուց հետո:

Արտակ Աթանեսյանն իր հերթին ավելացրեց, որ վարկային միջոցները թույլ կտան ամրապնդել ՓՄՁ դիրքերը հանրապետությունում և հնարավորություններ կստեղծեն դրանց հետագա զարգացման համար: Աթանեսյանի խոսքով` վարկային միջոցները կտրամադրվեն 5 տարի ժամկետով` շուկայական տոկոսադրույքով, որը միջին հաշվով կազմում է 14%: Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ բանկը պատրաստ է վարկավորել տնտեսության ցանկացած ոլորը, որտեղ նոր աշխատատեղեր կստեղծվեն: Ընդ որում` բանկի ղեկավարն ընդգծեց, որ ԵԶԲ կողմից հատկացված վարկային միջոցները կտեղաբաշխվեն մինչև 2011 թվականի փետրվարի վերջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---