Երևանի կոնյակի գործարանը դեկտեմբերի 18-ին և 19-ին «Բաց դռների օր» կանցկացնի

Երևանի կոնյակի գործարանը դեկտեմբերի 18-ին և 19-ին «Բաց դռների օր» կանցկացնի

PanARMENIAN.Net - Ամանորյա տոների նախօրեին Երևանի կոնյակի գործարանը կազմակերպում է ավանդական «Բաց դռների օր» միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և 19-ին ժամը 10:30-ից մինչև 17:30:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու լեգենդար Արարատ կոնյակների պատմա-արտադրական ժառանգությանը և կատարել շրջայց Երևանի կոնյակի գործարանի հնեցման մառանում:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար կգործեն հատուկ ավտոբուսներ, որոնք Արամ Խաչատրյանի արձանի մոտից նրանց անվճար կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---