«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎԶԵԲ-ից ստացավ հերթական տրանշը 5 մլն. ԱՄՆ դոլար գումարի չափով21 դեկտեմբերի 2010 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստացավ հերթական տրանշը 5 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: «2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Ծրագրի շրջանակներում մենք ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: Տվյալ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ՄՓՁ սեկտորի վարկունակ վարկառուներին օգտվել ֆինանսավորման հուսալի աղբյուրներից` սկսած տարեկան 12 տոկոս դրույքաչափից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը: 2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10 մլն. եվրո բաժնեմասով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագրերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո: ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբը կառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրներում և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևավորման բնագավառում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |