Հայաստանի ավտոմոբիլիստներն ԱՊՊԱ-ի ներդրման դեմ բողոքով դիմել են երկրի կառավարություն

Հայաստանի ավտոմոբիլիստներն ԱՊՊԱ-ի ներդրման դեմ բողոքով դիմել են երկրի կառավարություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը ավտոերթ կազմակերպեց` ի նշան ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներդրման դեմ բողոքի:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ակցիաները տեղի են ունեցել Արմավիր, Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում: «Ավտոերթի արդյունքներով մենք բողոքով դիմեցինք Հայաստանի կառավարություն, որը պետք է դիտարկվի երկօրյա ժամկետում»,- ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` Երևանում բողոքի ցույցերին մասնակցել են մոտ 40 ավտոմոբիլիստներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---