ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետի գլխավորածկառավարականպատվիրակության կազմումեն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---