Գագիկ Մինասյան. Ավտոապահովագրման մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու![]() 27 դեկտեմբերի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) մասին օրենքն ավելի քան պատրաստ է գործելու: Այդ մասին ՀՀ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի մշտական նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, ԱՊՊԱ-ի մասին օրենքն ուղղված է ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների իրավունքներին: Ինչ վերաբերվում է քաղաքացիների շարքում այս օրենքից դժգոհությանը, հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ օրենքը կսկսի գործել և բնակչությունը կհասկանա, որ այն բխում է իրենց շահերից: Խոսելով 2010-ին հանձնաժողովի աշխատանքի մասին` Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 28 օրինագծերի և 4 միջազգային պայմանագրերի: Դրանց շարքում Մինասյանը կարևորել է «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման մասին» և «Ներքին աուդիտի ներմուծման մասին» օրենքների ընդունումը: «Ներքին աուդիտի մասին օրենքը» թույլ կտա վերահսկողություն իրականացնել, թե ինչպես են տեղաբաշխվում ֆինանսական միջոցները պետական մարմիններում և հաստատություններում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |