Բելառուսը մտադիր է խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները

Բելառուսը մտադիր է խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին երկու տարիների ընթացքում մեկուկես անգամ ավելացել են, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխարենկոն: Նրա խոսքով` 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 45 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշեց Սուխարենկոն, Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստել է Երևանում հայ-բելառուսական առևտրի կենտրոնի բացումը, որի նմանը ծրագրվում է բացել Հայաստանի խոշոր քաղաքներում:

«Մենք մտադիր ենք խորացնել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները: Այդ ոլորտում մեր ծրագրերը բավական լուրջ են»,- ասաց Ստեպան Սուխարենկոն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---