2010 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով![]() 28 դեկտեմբերի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 690.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 742.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 93.6%-ով և 85.8%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով կամ 86.3 մլրդ դրամով: Ընդ որում, 13.6%-ով (76.5 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 82.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 19.6%-ով կամ ավելի քան 7.1 մլրդ դրամով` այլ եկամուտները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ 23.8 մլրդ դրամով: «Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 52.4 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 114.9 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 67.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -15.3 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |