Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ քաղաքականությունն ուղղված կլինի համակարգային գնաճային ճնշումներից խուսափելուն

Արթուր Ջավադյան. ՀՀ ԿԲ քաղաքականությունն ուղղված կլինի համակարգային գնաճային ճնշումներից խուսափելուն

PanARMENIAN.Net - Գնաճը կառավարելի մակարդակում պահպանելու և դրամի արժեզրկման սպասումները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը տարեսկզբից իրականացրեց դրամավարկային պայմանների խստացում և ապադոլարայնացման միջոցառումներ: Նպաստավոր էր նաև Կառավարության կողմից բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ամփոփելով տարվա արդյունքները: Ըստ նրա, արդյունքում մեզ հաջողվեց տարվա առաջին կիսամյակի ընթացքում 12-ամսյա գնաճը իջեցնել 3.6 տոկոսային կետով: «Սակայն տարվա երկրորդ կեսը նոր մարտահրավերներ էր պատրաստել մեզ համար: Գնաճի տեմպը հուլիսից զգալիորեն ավելացավ` նոյեմբերին հասնելով 9.6%-ի` այս անգամ արդեն գերազանցապես պայմանավորվելով

պարենային ապրանքների միջազգային գների շեշտակի աճով (հունիս-հոկտեմբերին այն կազմեց մոտ 20%) և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների շուրջ 17%-ով նվազմամբ»,-ասել է նա:

Ըստ Ջավադյանի, չնայած սպասվող 9.7 տոկոս գնաճի 6-7 տոկոսը պայմանավորված է Կենտրոնական բանկից անկախ վերոհիշյալ առաջարկի շոկերով, մեր ջանքերը ուղղված են լինելու այդ շոկերի հաղթահարմանը, որպեսզի այն չփոխանցվի շուկայի այլ հատվածներին և չվերածվի համակարգային գնաճային ճնշումների:

Ըստ ԿԲ նախագահի, գնաճի դրսևորումները պետք է դիտարկել ընդհանուր մակրոտնտեսական ձեռքբերումների ենթատեքստում, որոնց նպաստել է նաև տարվա ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականությունը: 2010 թվականին վերականգնվեց ՀՆԱ աճը, որին նպաստեցին արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը`մեծացնելով տնտեսությունում դիվերսիֆիկացիան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---