Վիճակագրություն. 2010թ. դեկտեմբերին ձվի հանրապետական միջին գինը նոյեմբերի համեմատ աճել է 8.4%-ով

Վիճակագրություն. 2010թ. դեկտեմբերին ձվի հանրապետական միջին գինը նոյեմբերի համեմատ աճել է 8.4%-ով

PanARMENIAN.Net - 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենային ապրանքների գինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) աճել է 14%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ` 3.7%ով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 8.4-18.8% գնաճի արդյունք է:

Ընդ որում` բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 30.7%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ`18.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի 1.7 անգամ, վարունգի 2.0 անգամ, կանաչ պղպեղի 2.1 անգամ, սմբուկի 3.3 անգամ գնաճով:

2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գլուխ սոխի 0.9%, սխտորի 2.8%, կարտոֆիլի 3.1%, ճակնդեղի 6.3%, ծաղկակաղամբի 7.2%, կաղամբի 8.5%, խառը կանաչեղենի 7.9%, գազարի 9.1%, կանաչ սոխի 10.7% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 19.0%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 16.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է խաղողի 22.5%, նռան 24.5%, խնձորի 42.1%, տանձի 47.8% գնաճը:

Բացի դրանից, 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 25.7%-ով, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 8.4%-ով, իսկ մսամթերքի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 17.6%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 2.4% գնաճ:

Դրա հետ մեկտեղ 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 21.1%, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատ` 2.0% գնաճ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---