2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց10 հունվարի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 273,1 հազար տոննա հաց, ինչպես 2009թ. նույն ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 15,4 տոկոսով՝ կազմելով 139,1 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 15,3 տոկոսով՝ 2009թ. հունվար-նոյեմբերի համեմատ և կազմել է 10,2 հազար տոննա: 2010թ. հունվար-նոյեմբերին մակարոնեղենի արտադրությունն ավելացել է 3,2 տոկոսով՝ կազմելով 2,4 հազար տոննա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |