2010-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 2.6 տոկոսով![]() 11 հունվարի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-նոյեմբերին 2009-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 2.6 տոկոսով` կազմելով 16 հազար տոննա: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, կաթի արտադրությունը հունվար-նոյեմբերին կրճատվել է 3.8 տոկոսով` կազմելով 268.6 մլն լիտր, իսկ կաթնաշոռի` 1.6 տոկոսով (672.4 տոննա): Հաշվետու շրջանում 26 տոկոսով (265.6 տոննա) աճել է յոգուրտի արտադրությունը, մածունի` 8.8 տոկոսով (2823.2 տոննա) և թթվասերի` 2.5 տոկոսով (2801.8 տոննա): 2010-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում 2009-ի նույն շրջանի համեմատ 14.8 տոկոսով ավելացել է պաղպաղակի արտադրությունը` կազմելով 3274 հազար լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |