Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով

Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 66 տոկոսով

PanARMENIAN.Net - 2010թ. ընթացքում Յունիբանկը, թողարկված միջազգային քարտերի քանակով, դարձավ առաջատար «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի միջեւ: Ներկայումս Բանկի կողմից թողարկվել է 63 հազար քարտ, որից 51 հազարը Visa միջազգային քարտերն են: Լավ մշակված քաղաքականության շնորհիվ Յունիբանկին հաջողվեց տարվա ընթացքում կտրուկ` 66 տոկոսով ավելացնել թողարկված քարտերի քանակը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Մեր բոլոր քարտային գործիքները, ինչպիսիք են «Անտոկոս»-ը, «Արտոնյալ 50»-ը, U-100-ը կամէլ U-Buy-ը, նպատակաուղղված են հաճախորդի կարիքների բավարարմանը եւ մրցակցային առավելությունների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում: 2010թ.-ը քարտային բիզնեսի զարգացման առումով մեզ համար բեկումնային էր: Այդ ուղղությամբ կատարված ներդրումները կազմեցին ավելի քան 1 մլն դոլար: Դրա շնորհիվ, 2011 թ.-ը, նոր ծառայությունների մատուցման առումով, առավել ակտիվ կլինի», - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Մինչեւ այս տարվա փետրվարի վերջը Յունիբանկը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որն արդեն իսկ աշխատում է թեստային ռեժիմում: Դա հնարավորություն կտա Բանկին սկսել տարբեր կարգի Visa չիպային քարտերի, այդ թվում նաեւ կոնսյերժ ծառայություն պարունակող Visa Infinite քարտերի թողարկումը: Պրոցեսինգային կենտրոնի գործարկման հետ մեկտեղ, հաճախորդներին կառաջարկվի նաեւ լոյալության հատուկ ծրագիր, որի շրջանակներում քարտապանները հնարավորություն կունենան բոնուսներ կուտակել ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս: Այդպիսով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բոնուսների հաշվին կրճատել ծախսերը` ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս: Բացի դա, Յունիբանկը քարտապաններին հնարավորություն կտա նվազեցնել վարկի տոկոսադրույքը` ելնելով կատարված վճարումների իրենց պատմությունից:

Յունիբանկը ձեռք է բերել GPRS գործառույթով 120 շարժական POS-տերմինալ, որոնք առավելապես կտեղադրվեն մարզերում: Դրանով իսկ կլուծվի երկրի հեռավոր վայրերում անորակ կապի խնդիրը: Այսօրվա դրությամբ Յունիբանկի կողմից տեղադրվել է 658 POS – տերմինալ եւ 74 բանկոմատ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---