2010 թվականի ընթացքում ՀՀ պետբյուջե աուդիտորական գործունեության ոլորտից 9,85 մլն դրամ պետական տուրք է գանձվել

PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 15 լիցենզիա, միևնույն ժամանակ լիցենզիայի տրամադրման 2 հայտ մերժվել է:

Նշված ժամանակահատվածում դադարեցվել է 4 և կասեցվել 3 լիցենզիայի գործողություն, իսկ 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաշվետու ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվել է նաև տուգանք 1,81 մլն դրամ ընդհանուր գումարի չափով: 2010թ. հունվարի 1-ից 2011թ. հունվարի 1-ի ընթացքում օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 9 մլն 845 500 դրամ պետական տուրք, որից 9 մլն 595 500 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 250 000 դրամը` անհատ աուդիտորներից:

Հայաստանի Հանրապետության տարածքում 2011թ. հունվարի 1-ի դրությամբ լիցենզավորված են 37 աուդիտորական կազմակերպություն և 5 անհատ աուդիտոր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---