Բագրատ Ասատրյան. 2011 թվականին գնաճի տեմպերը Հայաստանում բարձր կլինեն

Բագրատ Ասատրյան. 2011 թվականին գնաճի տեմպերը Հայաստանում բարձր կլինեն

PanARMENIAN.Net - Գնաճը Հայաստանում 2010 թվականին աննախադեպ էր իր չափերով՝ 9,5 տոկոս երկրի նորագույն պատմության մեջ, հունվարի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտաարրել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Գնաճի հիմնական պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները չգիտեն ինչպես վարել տնտեսական քաղաքականությունը: Անշուշտ, այդ ցուցանիշի վրա ազդել են նաև արտաքին գործոնները, սակայն դրանց ազդեցությունը սահմանափակ է: Գնաճը համաշխարհային ապրանքային շուկաներում պետք է ազդեր նաև այլ երկների գնաճի մակարդակի վրա: Եվրոպայում գնաճի նման դրսևորումներ չեն եղել»,-ասել է նա՝ հավելելով, որ գնաճի մակարդակով Հայաստանը 2010 թվականին հայտնվեց երկրորդ տեղում ԱՊՀ-ում:

Ըստ փորձագետի, 2011թ. պետք չէ գնաճի նվազում ակնկալել, առավել ևս, որ մոտ ապագայում բարձրանալու են գազի սակագները: «Մեր երկրում ի տարբերություն այլ երկրների ոչինչ չի արվում գնաճի զսպման համար, ուստի գնաճը Հայաստանում կրկնակի ազդեցություն է ունենում»,-հավելել է նա:

Իր հերթին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն ասել է, որ գնաճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը չունի արդյունաբերական ներուժ, որը թույլ կտար կախում չունենալ համաշխարհային գների աճից: «Հայաստանի Կենտրոնական բանկի գործիքները անբավարար են կանոնակարգելու համար գնաճը»,- գտնում է ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---