2010-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 642 բողոք

2010-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 642 բողոք

PanARMENIAN.Net - 2010-ի ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 642 բողոք ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, ինչը կրկնակի գերազանցում է 2009-ի ցուցանիշը, հաղորդել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Նրա խոսքերով, ստացված բողոքներից միայն 450-ն է ենթարկվել ֆինանսական հաշտարարի քննարկմանը, իսկ 110 գրավոր բողոքներն ընդունվել են քննարկման:

«Բողոքների մեծամասնությունը վերաբերվում է բանկերի գործունեությանը` 419 բողոք: Դրան հետևում են գրավատները` 80, վարկային կազմակերպությունները` 75, ապահովագրական ընկերությունները` 63: Վեճերի 70 տոկոսը լուծվել է քաղաքացիների օգտին, ինչը համաշխարհային չափանիշներով լավ ցուցանիշ է»,- ասել է նա: Բացի դրանից, Սարգսյանի խոսքերով, 2010-ին քաղաքացիների օգտին հատուցումները կազմել են ավելի քան 28.4 մլն դրամ: Այդ գումարից 11.8 մլն դրամը կազմել են բանկային ոլորտի հատուցումները, 7.5 մլն դրամը` ապահովագրության ոլորտի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---