ՀՀ ֆինանսների նախարարություն. Հայաստանում գնաճը 2011-ի արդյունքներով կկազմի 5-5.5 տոկոս

ՀՀ ֆինանսների նախարարություն. Հայաստանում գնաճը 2011-ի արդյունքներով կկազմի 5-5.5 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանի պետբյուջեի կրճատումը թույլ կտա 2011-ին նվազեցնել գնաճը 5-5.5 տոկոսով 2010-ի 9.4 տոկոս ցուցանիշի փոխարեն: Այդ մասին հունվարի 24-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, 2010-ին Հայաստանն ապրել է «առաջարկի շոկ», որի պատճառով ֆինանսների նախարարությունը և ԿԲ-ն ունեցած գործիքների միջոցով մտադիր են ավելացնել ունեցած առաջարկը:

Մասնավորապես, նրա խոսքերով, ՀՀ ֆինանսների նախարարությունը նվազեցնելու է պետբյուջեի դեֆիցիտը, որը 2013-ին կազմելու է 3 տոկոսից պակաս 2009-ի 7.5 տոկոսի փոխարեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---