Գնաճի զսպման այն մոդելը, որն այժմ առկա է Հայաստանում, չի արդարացնում իրեն![]() 24 հունվարի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Գնաճի զսպման այն մոդելը, որն այժմ առկա է Հայաստանում, չի արդարացնում իրեն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, խնդիրները կապված են ոչ միայն ՀՀ տնտեսական կառուցվածքի և որակական զարգացման հետ, այլ նաև վարվող պետական քաղաքականության հետ: Նա նշել է, որ Կենտրոնական բանկը, որը պատասխանատվություն է վերցրել իր վրա, իր այսօրվա գործիքակազմով և ընդունած քաղաքականությամբ ի վիճակի չէ ամբողջ տնտեսության մեջ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել գնաճի կարգավորմանը: Կան խնդիրներ, որոնք խանգարում են գնաճի զսպմանը, դրանց թվում` շուկայի արհեստական փակվածությունը, արտաքին զարգացումներին ոչ ադեկվատ արձագանքը Հայաստանում, ինչը գնաճի զսպման համակարգում հանգեցնում է ձախողման, որի արդյունքում պաշտոնապես հայտարարված գնաճից կրկնակին է արձանագրվում: Նա հայտնել է, որ 2010-ի 11 ամսվա գնաճը 10 տոկոսից ավելի է եղել: Սա նշանակում է, որ ԿԲ-ն և կառավարությունը ոչ թե պետք է բացատրեն գնաճի պատճառները, այլ նաև կոնկրետ քայլեր ձեռնարկեն: Լուծման համար պետք է վերանայել մաքսային և հարկային համակարգերը: Մաքսային կանոնները թույլ չեն տալիս, որպեսզի գները արդարացի ձևավորվեն: Մինասյանի խոսքերով, գնագոյացումը պետք է տեղի ունենա բորսայի մեխանիզմների միջոցով` թե ներկրման, թե տեղի արտադրանքի պարագայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |