Հայաստանն աուդիտի միջազգային չափանիշների կանցնի 2011 թվականին24 հունվարի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին ՀՀ Ֆինանսների նախարարությունը երկրի կառավարություն կներկայացնի «Միջազգային աուդիտորական չափանիշների հրապարակման» մասին որոշման նախագիծը, հունվարի 24-ին հաղորդել է նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` այդ նախագծի շրջանակներում աուդիտի միջազգային չափանիշները կթարգմանվեն հայերեն և կներդրվեն ընկերություններում, ինչը թույլ կտա բարձրացնել այդ ոլորտում ծառայությունների մատուցումը: Ընդ որում` Վաչե Գաբրիելյանը նշել է, որ 2010 թվականի ընթացքում արդեն դադարել են գործել որոշ աուդիտորական ընկերություններ, որոնք անբարեխիղճ էին աշխատում: ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2009 թվականի արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեն 1 մլրդ դրամ և ավելի շահույթ ունեցող ընկերությունները, իսկ 2010 թվականի արդյունքներով` նաև 1 մլրդ դրամ և ավելի ակտիվ ունեցող ընկերությունները: 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում լիցենզիա ունեն 36 աուդիտորական ընկերություններ և 7 մասնավոր աուդիտորներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |