«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդը MoneyGram-ի ակցիայի շրջանակներում 200 հազար դրամ է շահել![]() 26 հունվարի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքներով հերթական շահումը` 200.000 ՀՀ դրամ, հանձնվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ` 46-ամյա Ռոբերտ Մելիք-Սահակյանին: ՎՏԲ-Հայաստան Բանկի և MoneyGram դրամական փոխանցումների համակարգի այս համատեղ ակցիան սկսվել էր սեպտեմբերի 1-ին և գործել մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը: 2011թ. հունվարի 26-ին ակցիայի հաղթողը հանդիսավոր պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարության կողմից ստացավ իր շահումը: Հանձնման ժամանակ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը հաճախորդ Ռոբերտ Մելիք-Սահակյանին շնորհավորեց շահումի առթիվ և նրան հանձնեց նվեր ՎՏԲ Visa պլաստիկ քարտ` 200.000 ՀՀ դրամ մրցանակային գումարով: Արտակ Խաչատրյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց MoneyGram ընկերությանը սերտ համագործակցության համար, որը նաև հնարավորություն է ընձեռում Բանկի հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալներ: Նրա խոսքով` 2010թ. ընթացքում բանկի դրամական փոխանցումների համակարգով 175 հազ. փոխանցում է իրացվել 30 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով, ինչը 2009թ. ցուցանիշից ավել է 30%-ով: ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է ըդհանուր թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր (Migom, Blizko, Inter Express, Անելիք и Բիստրայա Պոչտա), որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |