Citibank-ը Արդշինինվեստբանկին տրամադրել է երկու վարկային գիծ` ընդհանուր 9 մլն ԱՄՆ դոլարի չափով

Citibank-ը Արդշինինվեստբանկին տրամադրել է երկու վարկային գիծ` ընդհանուր 9 մլն ԱՄՆ դոլարի չափով

PanARMENIAN.Net - Նյույորքյան Citibank-ը Արդշինինվեստբանկին տրամադրել է միաժամանակ երկու վարկային գիծ` ընդհանուր 9 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, երկու վարկային գծերից 4 մլն դոլարը տրամադրվելու է մինչև մեկ տարվա առևտրի ֆինանսավորման գործիքների երաշխիքների հաստատման նպատակներով, 5 մլն դոլարը` օրական (intraday) վարկային գիծ` կանխիկ դրամական հոսքերի (cash management) կառավարման համար:

Արդշինինվեստբանկը Citibank-ի հետ համագործակցում է իր կազմավորման օրվանից, և որպես փոխհամագործակցության և վստահության գնահատական, Արդշինինվեստբանկը երկու անգամ Citibank-ի կողմից արժանացել է մրցանակի` ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

«Վարկային գծերի տրամադրումը Արդշինինվեստբանկին` որպես հուսալի գործընկերոջ վարկանիշի հաստատման ապացույցներից է: Citibank-ի կողմից թե' հերթական վարկային գծերի տրամադրումը և թե' արդեն ստացված մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ արտերկրի գործընկեր բանկերի հետ հարաբերություններում»,- ասաց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---